Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Քո ասֆալտը ոչինչ չարժե, երբ դրա մյուս կողմում չկա Արցախի Հանրապետություն

Քո ասֆալտը ոչինչ չարժե, երբ դրա մյուս կողմում չկա Արցախի Հանրապետություն
27.07.2025 | 14:55

Նիկոլը գրում է՝ «ո՞վ է հիմա հիշում, ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ»։

Իսկ ո՞վ է հիմա հիշում, թե ինչպիսին էր Հայաստանը քեզնից առաջ։

Ի՞նչ էր Հայաստանը, երբ Շուշին մերն էր:

Ինչպե՞ս էր ապրում արցախցին, երբ հայոց եռագույնը ծածանվում էր Ստեփանակերտում, երբ Հայաստանը պաշտպանում էր իր սահմանները, ու ոչ թե Ադրբեջանից աղերսում՝ քարտեզով հետ քաշվելու իրավունք։

Հիմա ո՞վ է հիշում, որ հայ զինվորները հերոսանում էին, ոչ թե՝ քո հրամանով հուսահատ թողնում ռազմավարական դիրքերը։

Եվ հիմա դու համարձակվում ես խոսել ճանապարհի ասֆալտից։

Դու՛, որ աղետալի ձախողման ու պարտության խորհրդանիշ ես։

Ով պետությունը տարավ դեպի կապիտուլյացիա, փլուզում, նվաստացում։

Քո ասֆալտը ոչինչ չարժե, երբ դրա մյուս կողմում չկա Արցախի Հանրապետություն։

Քո ճանապարհները չեն տանում ոչ մի տեղ, որովհետև ճանապարհի վերջում հայ մարդուն սպասում է թուրք ոստիկանը, ադրբեջանցի սահմանապահը և արնախում երախը բացած իրականությունը։

5000 զոհ։

Հազարավոր վիրավորներ ու հաշմվածներ:

Տասնյակ հազարավոր փախստականեր և գերեվարվածներ։

Պարտված ու խայտառակված պետություն։

Եվ դու՝ խոսում ես ասֆալտի որակի մասին։

Դու Արցախը հանձնել ես, Սյունիքի դարպասները բացել ես թշնամու առաջ, և ամենադիվայինը՝ հայ զինվորին ուղարկել ես մսաղացի բերան, հետո կանգնել ու «շնորհակալություն» ես ասում հարկ վճարողին ու «հերոս»քաղաքացի անվանում։

Դա հպարտություն չէ։

Դու չես կառուցել, դու քանդել ես, փոշիացրել ես ամբողջականության գաղափարը, պղծել ես ազգային արժանապատվությունը։

Իսկ հիմա փորձում ես հայ ժողովրդին շփոթեցնել մեկ շերտ նոր ասֆալտով։

Նույնիսկ ամենահարթ ասֆալտը չի կարող ծածկել այն փոսը, որի մեջ գցել ես պետությունը։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ